Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Անձնանուն. արժե՞ արդյոք փոխել որդեգրած երեխայի անունը
Մարդու անունը կյանքի ամենակարևոր բառն է և, ինչպես ամերիկացի մանկավարժ, հոգեբան ու գրող Դեյլ Կարնեգին է գրել, «ամենաքաղցր ու ամենակարևոր հնչյունը ցանկացած լեզվում»:
Ըստ հնչյունային տեսության, մենք մեր անունը լսում ենք որպես որոշակի բարձրության ու հաճախության հնչյունախումբ, որն ուղեղի զանազան կառույցների համար գրգռիչի դեր է կատարում:
Մինչխոսքային տարիքի երեխան շարունակ լսում է իր անունը` ծանոթ խթանիչի տեսքով: Անունը կարևոր հնչյունախումբ է, որը տրվում է երեխային ծննդյան պահից ու մնում նրա հետ ընդմիշտ: Ու եթե ճակատագրի կամոք մարդը ստիպված է անունը փոխել, ապա միևնույն է, առաջին իսկական անունը ուղեկցում է գրգիռով և ինչ-որ զգացմունքային արձագանքով: Նույնիսկ հիշողությունը կորցրած մարդիկ իրենց անվան հնչյունների հանդեպ անտարբեր չեն:
Երբ հասուն մարդն այս կամ այն պատճառով գիտակցորեն փոխում է անունը, ապա անվանափոխությունն առանց խնդիրների է անցնում, եթե դա սեփական կամքով է կատարվում: Հիշում եմ, երբ մեկը, որին ծննդյան օրից Դոդիկ անունն էին տվել` չես հասկանում ինչով առաջնորդվելով, հասուն կամ ավելի ճշգրիտ կլինի ասել տվյալ դեպքի համար` գերհասուն տարիքում (36 տ) անվանափոխվեց, ավելի ճիշտ` ազատվեց իր անհեթեթ հնչողությամբ անունից:
Սակայն, եթե երեխայի անունը նոր ծնողները փոխում են որդեգրումից հետո, ապա երեխայի համար դա լուրջ հոգեբանական տրավմայի կարող է հանգեցնել ողջ կյանքում:
Եթե երեխային որդեգրում կամ էլ խնամակալության տակ են վերցնում ծծկեր տարիքում, ապա սովորաբար խնդիրներ չեն առաջանում: Իսկ եթե երեխան 2-5 տարեկան է որդեգրման ժամանակ, ապա անվանափոխությունն անհետևանք չի անցնում: Երեխայի համար դա երբեմն հավասարազոր է ողբերգության, քանի որ ստիպված է մոռանալ անգամ անունը:
Ի՞նչն է մղում որդեգրող ծնողներին փոխելու երեխայի անունը: Պատճառները բազմաթիվ են ու հասկանալի, օրինակ` որ երեխան անվան հետ մոռանա անցյալը: Նոր ծնողները կարծում են, որ նոր անվան հետ երեխան հեշտ կընտելանա նոր միջավայրին, նոր ընտանիքին: Երբեմն փոխում են անունը, եթե այն կապված է կամ հիշեցնում է մի տհաճ անձնավորության կամ իրադարձություն: Երբեմն նոր անուն են ընտրում հարազատներից մեկի պատվին կամ էլ կարծում են, որ ճիշտ կլինի երեխային իրենց հավանած անունով կոչելը:
Իսկ ի՞նչ անի երեխան, որի համար իր անունն իր ես-ի անբաժան մասն է: Նոր անվան հետ երեխաները հաճախ կորցնում են իրենց, ասես վտարված են զգում իրենց հասակակիցների շրջանում, քանի որ շարունակում են իրենց զգալ հին ու ծանոթ անունով, ոչ թե նոր ու դեռևս իրենց ականջին խորթ, ասենք` Նարեկ-ով: Երբեմն պատմություններ են լինում, որոնք հնչում են սեռափոխության պես, երբ ինչ-որ տարիքում հանկարծ հասկանում են, որ ապրում են տղամարդու մարմնում, սակայն իրականում կին են զգում և հակառակը: Երբեմն երեխաները, հասունանալով հասկանում են, որ իրենց Նարեկ են կոչում, մինչդեռ իրականում Գարեգին կամ Վաչագան են զգում: Ու երեխային թվում է, թե իր բոլոր անհաջողությունները կապված են նոր անվան հետ, չնայած իրականում գուցե հարազատ, լույս աշխարհ բերող, կենսաբանական մայրն է հրաժարվել երեխայից, կամ երեխան քաղցած օրեր է ունեցել, ինչի համար էլ փոխադրել են մանկատուն, այդտեղից էլ` նոր ընտանիք:
Երբեմն այս երեխաները սկսում են դպրոցում կամ մանկապարտեզում ամաչել իրենց նոր անունից, նրանց թվում է, թե բոլորը գիտեն իրենց կյանքի պատմությունը, նրանց թվում է, թե նոր անունը տրված է նախկին անհաջողությունները ծածկելու, պարտակելու համար: Ու այս երեխաներն իրենց մեղավոր են զգում չարած մեղքերի պատճառով և դրա արդարացման համար ուրիշների մեղքն են իրենց վրա վերցնում, երբեմն հասակակիցների քմծիծաղը, ծաղրը և իրենց հասցեին ասված վատ խոսքերը կուլ տալիս, քանի որ վախենում են, որ կարող է իրենց պատմությունը ջրի երես դուրս գալ: Նույնն էլ ծնողներն են անում. վախենում են, որ կարող է ինչ-որ տեղից այդ սպառնալիքը գալ ու խաթարել ընտանեկան հովվերգությունը: Ստացվում է, որ երեխան սկսում է ստել, ստում են նաև ծնողները…
Ինչ վերաբերում է այն երեխաներին, որոնց որդեգրում են օտարերկրացիները, ապա այդ երեխաները միշտ նոր անուններ են ստանում: Եթե նույնիսկ անունը չի փոխվում, այդ երեխաները սկսում են վարժվել իրենց անվան նոր տարբերակման, նոր արտաբերման, հնչողության հետ, որն ուղեղի համար անսովոր է ու, բնականաբար, ուղեղի որոշ կառույցների համար էլ է այն նոր, տարբեր: Եվ, վերջապես, այդ նոր հնչողությամբ անունը չի ընկալվում որպես սեփական, հարազատ հնչյունային կոդ:
Առաջին հայացքից դա կարող է մանրուք թվալ. սակայն կարող է մի կաթիլ լինել, որը, աստիճանաբար մեծանալով, ի վերջո կարող է հոգեկան մեխանիզմների խանգարման պատճառ դառնալ, քանի որ ուղեղը պարզապես չի կարողանա հնչյունային այդ գաղտնաբառը գաղտնազերծել:
Դրանից չէ՞ արդյոք, որ շատ ու շատ որդեգիրների տագնապի ու վախի զգացումները, անվստահությունը այդպես էլ երբեք չեն լքում: Նրանք երբեմն շատ ագրեսիվ են, խռովկան, չափազանց խոցելի ու բռնկուն: Այս փոքրիկները, որ ստիպված են իրենց կյանքում բազում հոգեկան վիրավորանքներ ապրել, միշտ հոգեբանական օգնության կարիք են ունենում: Շատ հաճախ նրանք ինքնամփոփ են դառնում: Համենայն դեպս, միշտ էլ ասես չասված մի բան մնում է, մի պակաս կամ դատարկ մի տեղ, որը միայն ու միայն կարող էր լցնել լիարժեք ընտանիքն ու ծնունդից տրված անունը:
Այնպես որ հարկ է մտածել` արժե՞ արդյոք որդեգրած երեխայի անունը փոխել, չէ՞ որ առանց այդ էլ երեխան սթրես է ապրում: Ի վերջո, հարված հարվածի հետևից թուլացնում են անձի ինքնագիտակցության հիմքերը:
28.05.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ